Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են:

Ո՞ր խաղալիքները կարող են վտանգ ներկայացնել փոքրիկի համար.

Փափուկ խաղալիքներ


Այո, հենց այնքան գեղեցիկ, փափուկ արջուկներն ու նապաստակները, որոնք շատ փոշի են հավաքում և ժամանակի ընթացքում նրանց վրա շատ մանրէներ կարող են հայտնվել, առաջացնել ալերգիա: Դա չի նշանակում, որ նման խաղալիքներ չպետք է գնել, պարզապես մինչև 1 տարեկանն այդ խաղալիքները պետք է չդնել երեխայի մահճակալի մեջ, և անհրաժեշտ է դրանք հաճախ լվանալ:

Փուչիկներ


Ռեզինե փուչիկների պայթելը երեխային մեծ վախ է պատճառում, կարող է ազդել նաև նրա լսողության վրա, իսկ պայթած փուչիկի մնացորդները փոքրիկը կարող է տանել բերանը և խեղդվել: Դրանք կարելի է փոխարինել ֆոլգայից պատռրաստած փուչիկներով:

Լոգանքի ռեզինե խաղալիքներ


Դրանց մեջ ջուր է հավաքվում և ներսում զարգանում է բորբոսասունկ, որը վտանգավոր է երեխայի համար:

Երաժշտական խաղալիքներ, հատկապես՝ մարտկոցներով


Երեխայի համար հաճախ գնվում են սուլիչներ, դուդուկ և այլ երաժշտական խաղալիքներ: Պետք է ուշադրություն դարձնել, որ դրանց ձայնը չլինի շատ բարձր և կտրուկ, որը կարող է վախեցնել կամ վնասել փոքրիկին: Իսկ մարտկոցները երեխան կարող է հանել և կուլ տալ:

Փոքրիկ խաղալիք-կենդանիներ


Դրանց ներկանյութը կարող է տոքսիկ լինել, իսկ սուր պոչը, ոտքերը կարող են վնասել երեխային:

Մագնիսային կոնստրուկտոր


Ճիշտ է, փոքրիկներին նման խաղալիքներ չեն գնում, բայց նրանք կարող են գտնել դրանք և կուլ տալ: Մի քանի մագնիս կուլ տալն արդեն խիստ վտանգավոր է:

Հիդրոգելային շարիկներ.


Շատերն այդ գնդիկներն օգտագործում են սենսոր պարապմունքների համար, բայց փոքր երեխաները կարող են գնդերը գունագեղ կոնֆետների տեղ դնել: Վտանգավոր է այն, որ գնդիկներն օրգանիզմում սկսում են չափերով տասնյակ անգամ մեծանալ և առաջացնել ստամոքսի կամ աղիների անանցանելիություն: Ռենտգեն հետազոտությամբ գնդերը չեն երևում, և ախտորոշումը կարող է ուշանալ:

Ատրճանակներ՝ կոշտ փամփուշտներով կամ գնդերով


Այս խաղալիքները նախատեսված են մեծ երեխաների համար, սակայն խաղով տարված՝ կարող են միմյանց վնասել կամ կոտրել որևէ իր, ինչը նույնպես վտանգավոր է նրանց համար: Ցանկալի է նման խաղալիքներից զգույշ լինել կամ բոլորովին չգնել:

Թռչող ուղղաթիռներ, հրեշտակներ


Դրանք ցանկալի է գնել 8 տարեկանից հետո և խաղալ երեխայի հետ:

Խաղալիք գնելիս պետք է կարևորել դրանց որակը, համապատասխանությունը տարիքին: Իսկ ջարդված խաղալիքները անմիջապես պետք է դեն նետել:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ